Իտալիայում բացվել է հյուրանոց նախկին մենաստան շենքում

Իտալիայի Ամալֆիտյան ափում տեղի է ունեցել Monastero Santa Rosa Hotel & Spa հինգաստղանի հյուրանոցի բացումը: Այն տեղակայված է նախկին մենաստանի տարածքում, որը կառուցվել է XVII դարում: Հյուրանոցը գտնվում է  Կոնկա դեյ Մարինի (Conca dei Marini) ձկնորսական գյուղում` Ամալֆի քաղաքից  դեպի արևմուտք 10 րոպեի, իսկ Նեապոլի միջազգային օդանավակայանից մեկուկես ժամվա  հեռավորության վրա:

Հյուրանոցն ունի  20 համար և սուիթ, որոնցից յուրաքանչյուրը կրում է մենաստանի այգում աճած մեկ բույսի անուն:
Սենյակների ինտերիերը յուրահատուկ է. համարներում կա հնաոճ կահույք, որը մնացել է մենաստանից կամ գնվել է Իտալիայից:

Հյուրանոցը ունի հիանալի ռեստորան` բաց ձեղնահարկով, որտեղից կարելի է հիանալ ծովափի պանորաման, ինչպես նաև` սպա-կենտրոն, որտեղ հյուրերին կառաջարկվի բուժման լայն ընտրանի. նշվում է մամուլի հաղորդագրությունում:

Բնակվելու արժեքը սկսած 375  եվրոյից` օրական:

You might also like