Մալդիվյան կղզիներում հյուրանոցն առաջարկում է Instagram-բաթլերի ծառայություն

Մալդիվյան կղզիներում գտնվող հյուրանոցի հյուրերը կարող են օգտվել շատ անսովոր ծառայությունից․ հյուրանոցի ղեկավարությունը առաջարկում է անձնական սպասավորի օգնություն, ով հիանալի լուսանկարներ կստանա Instagram սոցիալական ցանցի համար։

Conrad Maldives Rangali, Մալդիվներ

Ծառայությունների այս փաթեթը ներդրվել է Conrad Maldives Rangali Island հյուրանոցում։  Վճարելով Instagram Butlers ծառայության համար՝ հյուրերը կայցելեն արշիպելագի ամենագեղեցիկ և տեսարժան վայրերը անձնական լուսանկարչի ուղեկցությամբ։ Instagram-բաթլեր անունը կրող հյուրանոցային աշխատակիցը կստեղծի լավագույն լուսանկարները (օվկիանոսում, լողափին, Ithaa ստորջրյա ռեստորանում և այլ վայրերում), որոնք կզարմացնեն հայտնի հավելվածի օգտատերերին։

Հյուրանոցի հաճախորդները նաև կարող են օգտվել լուսանկարչի ծառայություններից մարզասրահում մարզվելիս, արշավելիս կամ ռոմանտիկ ընթրիքի ժամանակ։

Conrad Maldives Rangali, Մալդիվներ

Այս անսովոր գաղափարը ծագել է հենց հյուրանոցի աշխատակիցների գլխում, ովքեր ամեն օր հետևում են իդեալական կադրեր որսացող իրենց հյուրերին։ Բացի այդ, Մալդիվյան կղզիները տարեցտարի զբաղեցնում են առաջին հորիզոնականները սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում հայտնի հանգստավայրերի ցանկում։

You might also like