Մալդիվյան կղզիներում հյուրանոցը հյուրերին առաջարկում է ծովային կենսաբաններ աշխատել

Մալդիվյան առողջարանային  Conrad Maldives Rangali Island հյուրանոցը իր այցելուներին  հնարավորություն է տալիս հետազոտել կետերին, շնաձկներին պրոֆեսիոնալ ծովային կենսաբանների հետ միասին: Maldives Whale Shark Research Programme (MWSRP)  բարեգործական կազմակերպության աշխատակիցները կհիմնվեն Ռանգալի կղզում (Rangali, Alifu Dhaalu Atoll, Մալեից 100 կմ հարավ-արևմուտք) մայիս և հունիս ամիսների ընթացքում, ինչպես նաև սեպտեմբերից մինչև փետրվար ամիսներին:

 Maldives Whale Shark Research Programme

Հյուրերը կարող են ոչ միայն դիմակով լողալ շնաձկների շրջապատում, այլև օգնել կենսաբաններին անհրաժեշտ ուսումնասիրություններ կատարելու հարցում, որպեսզի ավելի շատ տեղեկություններ հավաքեն ոչնչացման եզրին հայտնված մոլորակի խոշորագույն ձկների մասին: Հյուրանոցը գտնվում է ստորջրյա ժայռից քիչ հեռու, որտեղ էլ գտնվում են այդ եզակի շնաձկները, այդ իսկ պատճառով կենսաբաններին և հյուրերին  80% հավանականությամբ հաջողություն է սպասվում. հայտնում է Conrad Maldives-ի մամլո-խոսնակը: Մալդիվյան կղզիների տարածքում են գտնվում երկրի խոշորագույն ձկնատեսակները:

Conrad Maldives Rangali Island

Նրանք ունեն տպավորիչ խայտաբղետ գույն, դանդաղ լողում են, սնվում են բացառապես պլանկտոններով և ունեն 20 մետր երկարություն. սա գրեթե այն ամենն է, ինչ հայտնի է այս ծովային հսկաների մասին, որոնք նշված են Միջազգային Կարմիր գրքի ցուցակում: Անցյալ տարի հյուրանոցում արդեն գործել է նման ծրագիր. վճարելով երկշաբաթյա հանգստի  (մոտավորապես 1290 եվրո) և ավիատոմսերի համար՝ հյուրերը կարող էին միանալ պրոֆեսիոնալ աշխատողներին, որպեսզի ավելի շատ տեղեկացվեն շնաձկների մասին:

You might also like