Փարիզյան Park Hyatt Vendôme հյուրանոցը 10 Vendôme նորաձևության ոլորտում խորհրդատվական ընկերության հետ համատեղ իր հյուրերի համար պատրաստել է յուրահատուկ ծառայություն, որը հնարավորություն է տալիս գնումներ կատարել` առանց սենյակից դուրս գալու: Մասնագետների թիմը, որի կազմում են fashion-դիզայներները և ոսկերիչները, կաշվի կառնի հյուրի բոլոր նախասիրությունները և կընտրի ֆրանսիական և միջազգային բրենդների հագուստի և աքսեսուարների մի քանի հավաքածու ցանկացած ճաշակի տեր մարդու համար:
Ծառայությունը ներառում է զգեստապահարանի մասնագիտական գնահատում, հագուստի և զարդերի ընտրություն, առաջարկվող իրերի փորձում համարում, ոճաբանի խորհրդատվություն, ինչպես նաև` հնարավորություն գնելու իրեր տեղական դիզայներներից անհատական պատվերով: Մանրամասն տեղեկություններ ստանալ, գինն իմանալ և ամրագրել ծառայությունը կարելի է հյուրանոցի կայքում: