Նյու Յորքի Waldorf Astoria հյուրանոցը հասյտարարել է «համաներում» և դիմել է իր հաճախորդներին խնդրանքով` վերադարձնելու իրերը, որոնք նրանք երբևէ վերցրել են համարներից: Ակցիան կտևի մինչև ամռան վերջը, իսկ բոլոր նրանց, ովքեր կորոշեն մասնակցել դրան, երաշխավորվում է անանունություն: Վերադարձված իրի լուսանկարը և հաճախորդի պատմած պատմությունն այդ մասին տեղ կգտնեն հյուրանոցի facebook-յան էջում:
Այնուհետև հավաքածուն կցուցադրվի հյուրանոցի ընդունարանում: Ինչպես նշում են Waldorf Astoria-ի աշխատակիցները` տարիների ընթացքում հյուրանոցից կորել են մեծ թվով թեյի գդալներ, խալաթներ, համարի բանալիներ և մոխրամաններ: Վարչակազմը հուսով է ստանալ հյուրանոցների հյուրերի արձագանքը, ովքեր ինչ-որ բան են տարել հյուրանոցից ի հիշատակ: Նրանց խնդրում են ուղարկել իրերը` նշելով գողության ամսաթիվը և պատմությունը: