Մեքսիկական հյուրանոցը հրավիրում է գուակամոլեի բոլոր սիրահարներին
Այդ առաջարկը կմեկնարկի մարտի վերջին և կգործի մի քանի շաբաթ։
Առողջարանային Պուերտո Վալյարտա քաղաքում գտնվող Casa Velas հյուրանոցը հրավիրում է իր բոլոր հյուրերին ավելի մոտիկից ծանոթանալ մեքսիկական խոհանոցի գլխավոր բաղադրիչներից մեկին՝ ավոկադոյին։
Հյուրանոցի ռեստորանում, որը նախատեսված է 18 տարեկանից բարձր հյուրերի բնակության համար, կարելի է համտեսել ուտեստներ, որոնցում անսովոր կերպով օգտագործված է այդ պտուղը։ Օրինակ, հյուրերը կարող են պատվիրել աղանդեր (շոկոլադե մուս և տերամիսու) ավոկադոյի հիմքով։
Իսկ բարի ու լողավազանի մոտ կտեղադրվեն տաղավարներ, որտեղ իսկական գուակամոլոգները (Մեքսիկայում այդպես են անվանում գուակամոլե պատրաստող մասնագետներին) կառաջարկեն հյուրերին այդ սառը խորտիկի տասնյակ տեսակներ։
Հյուրերը նաև կարող են մասնակցեն խոհարարական դասերի և պատվիրել ավոկադոյով սպա պրոցեդուրա։