Շատ երկրներում նահանջ տարվա գալուստը ասոցացվում է սնահավատության և վտանգավորության հետ։ Սակայն Իսրայելում այն դիմավորում են մեծ ուրախությամբ․ եբրայերենից բառացի թարգմանությամբ այն նշանակում է «հղի տարի» և համարվում կատարյալ շրջան բեղմնավորման և երեխայի ծնունդի համար։ Այդ ավանդույթի պատվին՝ տեղի հյուրանոցներից մեկը հրապարակել է շատ անսովոր մի առաջարկ։
Երուսաղեմի Yehuda հյուրանոցի ղեկավարությունը 90 000 եվրո պարգևավճար կտա այն ծնողներին, ում երեխան կբեղմնավորվի իրենց համարներից մեկում 2016 թվականի փետրվարի 29-ին։ Այդպիսով, հյուրերը կարող են անվճար բնակվել հյուրանոցում, ինչպես նաև՝ կազմակերպել ցանկացած միջոցառում նրա տարածքում։ Անդորագիրը ստանալու համար բավարար է միայն ներկայացնել բժշկական տեղեկանք հղիության ժամկետի մասին և հյուրանոցում ամրագրումը հաստատող նամակ։ Մրցանակի կարժանանան առաջին 2 զույգերը։
Տեղական ԶԼՄ-ները քննադատել են հյուրանոցի ղեկավարությանը՝ անվանելով նրանց հետաքրքրությունը դեպի իրենց հաճախորդների կյանքն ու նույնիսկ երեխայի բեղմնավորումը վախեցնող։