Անսովոր հյուրանոց է բացվել ամերիկյան Ատլանտա քաղաքում: Հյուրանոցի միակ համարը տեղադրված է 150-ամյա սոճիների վրա և հիշեցնում է Պիտեր Պեն հեքիաթային կերպարի բնակավայրին: Սակայն, չնայած այն հանգամանքին, որ տունը բառացիորեն կախված է ծառերի միջև, հյուրերին սպասվում է հարմարավետության բարձր մակարդակ:
Այսպիսով, ժամանակակից Պիտեր Պենը կբնակվի հնաոճ կահույքով, օրգանական սպիտակեղենով երկտեղանոց մահճակալով և անլար ինտերնետով համարում: Բացի ադ, հյուրանոցը ունի գամակներ, իսկ 3 բնակելի սենյակները միմյանց հետ կապված են կախովի կամուրջներով:
Գաղափարի հեղինակը ամուսնական զույգ է, որը անսովոր հյուրանոցի կառուցման վրա ծախսել է վեց ամիս: Ծառի վրա գտնվող համարում բնակության արժեքը 350 USD է, իսկ նվազագույն ժամկետը՝ երկու օր: