ԱՄԷ-ի խոշորագույն քաղաքներից մեկը նոր տեսարժան վայր է ձեռք բերել։ Օրերս Դուբայում սկսել է գործել հայտնի իտալացի դիզայների հյուրանոցը։
Palazzo Versace Dubai հյուրանոցը դարձել է աշխարհում երկրորդ հյուրանոցը Դոնաթելա Վերսաչեից։ Նորաձև հյուրանոցը ունի տարբեր կատեգորիաների 215 համար, որոնց ինտերիերը մշակվել է հայտնի դիզայների վերահսկողության ներքո։ Ձևավորման տարրերից, մասնավորապես, առկա է Գորգոնա մեդուզայի գլուխը, ինչպես նաև՝ հունական խորհրդանիշներ։
Համալիրի տարածքում նաև բացվել են 169 տուն՝ ձևավորված Versace ապրանքանիշի ոճով։ Նշենք, որ իտալական նորաձևության ապրանքանիշի առաջին հյուրանոցը բացվել է 2000 թվականին Ավստրալիայում։