Ալիքների ձայն, անվերջանալի հորիզոն, առեղծվածային ստորջրյա աշխարհ, լռություն և հանգիստ․ շատ զբոսաշրջիկներ անհամբերությամբ սպասում են օվկիանոսի ափը տեսնելու հնարավորությանը։ Նման բնապատկերի բոլոր սիրահարների համար, ովքեր պատրաստվում են պաշտոնապես գրանցել իրենց ամուսնությունը, հայտնվել է հարսանեկան արարողությունն անցկացնելու իդեալական վայր։
Մալդիվյան կղզիներում գտնվող The Four Seasons Resort Maldives հյուրանոցը առաջարկում է բոլոր սիրահարներին հարսանեկան արարողություն կազմակերպել հատուկ դրա համար պատրաստված բունգալոյում։ Ապակե հատակով փոքրիկ տնակը գտնվում է ափից 50 մետր հեռավորության վրա՝ Հնդկական օվկիանոսի կենտրոնում։ Լայն դռներ, հսկա պատուհաններ, սպիտակ կահույք և մոմեր․ ամեն ինչ համապատասխանում է այդ հրաշալի իրադարձության մթնոլորտին։ Այս վայրի միակ թերությունը փոքր տարածքն է։ Նորապսակները չեն կարող հրավիրել 16 հոգուց շատ հյուրի։
Այլ հոդվածներ
You might also like