ԱՄԷ. Հյուրանոց նրանց համար, ովքեր սիրում են որսը

Սեպտեմբերին ԱՄԷ-ում կհայտնվի նոր զվարճանք, սակայն այն դժվար թե գրավի սովորական զբոսաշրջիկներին: Barari   հյուրանոցը  որսորդների համար, որը գտնվում է Էլ Այնի մոտ, կառաջարկի վիթերի, խոյերի և եղնիկների  որս: Թարեկ Էլշերիֆը՝ Mourouj Hotels and Resorts-ի գործադիր տնօրենը, որին պատկանում է նոր հյուրանոցը, հայտարարել է, որ զբոսաշրջիկները հնարավորություն կունենան որսալ նաև թռչուններ:

Barari

Տնօրենի խոսքերով՝ որսը կհամաձայնեցվի Շրջակա միջավայրի գործակալության հետ, կապահովվի որորդների անվտանգությունն ու պաշտպանությունը: Ինչպես հայտարարել է Էլշերիֆը՝ այն կլինի բուտիկ-հյուրանոց, որում կկառուցվի 15 արքայական առանձնատներ: Յուրաքանչյուրը կունենա սեփական լողավազանը, շոգեբաղնիքը և ջակուզին:

Barari

Ընկերությունը հուսով է, որ այն որսորդները, ովքեր նախընտրում են հանգստյան օրերն անցկացնել Ասիայում և Աֆրիկայում, կհետաքրքրվեն այս հանգստավայրով: Մեկ գիշերը այս հյուրանոցում կարժենա  10 000 դիրհամ (US$ 3.673), գումարը կներառի որսը և որսորդության զենքը:Հյուրանոցը բաց կլինի սեպտեմբերից ապրիլին. գրում է The National-ը:

You might also like