Իտալիայում բացվել է հյուրանոց ալերգիկների համար

Իտալիայի հյուսիսում` Տրենտինո Ալտո Ադիջե շրջանում, վերջերս բացվել է հյուրանոց, որի այցելուները ալերգիա հիվանդություն ունեցող մարդիկ են: Դա առաջին նման հյուրանոցն է երկրում: Tirler Alpe di Siusi  հյուրանոցը գտնվում է Հարավային Տիրոլում` 1700 մետր բարձրության վրա: Բժշկական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հենց այս բարձրության վրա են ալերգիկ հիվանդները իրենց հարմարավետ զգում. հայտնում է Prohotel.ru-ն:

Tirler Alpe di Siusi

Հյուրանոցի կառուցման բոլոր փուլերում ակտիվ մասնակցություն են ունեցել մասնագետ-ալերգոլոգները: Շենքը դրսից պաշտպանված է բոլոր տեսակի փոշիների և այլ քիմիական ալերգենների ներթափանցումից: Շենքը կառուցված է կենսաբանական նյութերից` խեժափիճի, սոճի և բնական քար: Մեծ ուշադրություն է դարձվել նաև ռեստորանի ճաշացանկին և, նույնիսկ, սպա սրահում բոլոր բուժումները իրականացվում են հակաալերգիկ նյութերով:

Tirler Alpe di Siusi

Քանի որ հյուրանոցը գտնվում է իտալական Ապերում` հայտնի լեռնադահուդային տարածքում, ապա բարձր սեզոն այստեղ համարվում է ձմեռը: Ամենամատչելի համարը ձմռան ամիսներին այստեղ սկսվում է 104 եվրոյից: Ամռանը այստեղ կարելի է մնալ 99 եվրոյով: Թանկարժեք համարները, կախված սեզոնից, օրական կարող են արժենալ մինչև 280 եվրո:

Tirler Alpe di Siusi

You might also like