Լեգենդար լիվերպուլյան Բիթլզ քառյակի ստեղծագործությունների երկրպագուների համար հնարավորություն է ստեղծվել ժամանակ անցկացնել անսովոր հյուրանոցում՝ Դեղին Սուզանավում։ Սուզանավում հյուրանոց բացելու գաղափարը ծագել է գործարար Ալֆա Բաբլզի գլխում իր կողմից իրականացված Բեթմեն ֆիլմերի մոտիվներով լողացող հյուրանոցի նախագծից հետո։
Ռոք խմբի երկրպագուներին հայտնի է Բիթլզի Yellow Submarine երգը։ Այժմ խմբի երկրպագուները կարող են մի քանի օրով տեղավորվել Դեղին Սուզանավում և սուզվել, եթե ոչ ջրի մեջ, ապա գոնե 60-ականների միջավայր, երբ Բիլթերի հաջողությունը խլացուցիչ էր։
Սուզվելու համար հասարակ նավ չի ընտրվել, այլ՝ իր պատմությամբ։ Այդ նավակն հայտնի է Շոն Քոներիի գլխավոր դերակատարմամբ «Կարմիր Հոկտեմբերի որս» ֆիլմից։ Նավակը էքստրավագանդ գործարարը ձեռք է բերել Paramount Pictures կինոընկերությունից և մի քանի ամիս կարգի բերել ու համալրել հյուրանոցի համար բոլոր անհրաժեշտ պարագանելով։ Սուզանավը հատուկ ներկել են դեղին գույն և ձևավորել այն պատկերի մոտիվներով, որը օգտագործվել է Yellow Submarine ձայնագրության շապիկի համար։
Անսովոր հյուրանոցի ներսում առկա է 60-ականների ոճով ձևավորված սրահ։ Հյուրանոցի հյուրերը կարող են իրենց ընտրությամբ տեղավորվել երեք համարներից մեկում, որոնք համալրված են համակարգիչներով, 3D հեռուստացույցներով և Wi-Fi-հասանելիությամբ։ Բիթլզ խմբի ճանաչվածության ժամանակաշրջանին առնչվելու համար պետք է բավականին մեծ ներդրում անել․ մեկ գիշերվա համար 149 ֆունտ ստերլինգ, իսկ հանգստյան օրերին՝ ավելի շատ՝ 350 ֆունտ ստերլինգ։ Ինչ արած, կուռքերի հանդեպ սերը թանկ արժե։