Հայտնի պորտուգալացի ֆուտբոլիստի առաջին հյուրանոցը իր առաջին հյուրերին կսկսի ընդունել արդեն 2016 թվականի հունիսին։ Pestana CR7-ը կբացվի Ֆունշալա նավահանգստում՝ Կրիշտիանու Ռոնալդուի համար հարազատ Մադեյրա կղզում։ Այդ մասին հայտնում է «Սլովո» պարբերականը։Բացման հանդիսավոր արարողությանը ֆուտբոլիստի մասնակցությունը կախված է Պորտուգալիայի հավաքականի կազմում նրա զբաղվածությունից, որը շարունակում է իր ելույթները Եվրո-2016-ին Ֆրանսիայում։
Հետագայում Ռոնալդուի հյուրանոցները կբացվեն Մադրիդում, Լիսաբոնում և Նյու Յորքում։ 4 հյուրանոցներում ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 75 միլիոն եվրո։