Վերջին 1.5 տարում հյուրանոցների առցանց ամրագրման համակարգերը Հայաստանում զգալի աճ են արձանագրել: Մարտի 1-ին Երևանում բացված CTS զբոսաշրջային ցուցահանդեսում արդեն 3 ընկերություն (inLobby.com, ArmHotels.am, Hotels.am) առաջարկում է օնլայն ամրագրումների հնարավորություն: Նշենք, որ հյուրանոցների առցանց ամրագրման ծառայություն Հայաստանում գործում է 2011 թ. մարտից:
«Արմհոթելս» ընկերության (armhotels.am համակարգ) ներկայացուցիչ Ս. Իսահակյանը News.am-ի հետ զրույցում ասել է, որ առցանց ամրագրումները զգալի ավելացել են, armhotels.am-ը 150-ից ավելի հյուրանոցների ամրագրման հնարավորություն է տալիս` Հայաստանում և ԼՂՀ-ում: «Հյուրերը կարող են մուտք գործել կայք, հաշիվ բացել սեփական գաղտնաբառով, էլ. փոստով ստանալ թույլտվություն, ցանցում կատարել ամրագրում և վայրկենական ստանալ հաստատումը: Վաուչերը ստանում են էլ. փոստով, կարող են գալ առանց որևէ ավելորդ զանգերի»,- ասել է Ս. Իսահակյանը: Նրա խոսքով` առցանց ամրագրման ժամանակ զբոսաշրջիկը ոչինչ չի կորցնում` ամրագրումը կատարվում է հյուրանոցի գնով: Ս. Իսահակյանն հայտնել է, որ առցանց ամրագրումից շատ են օգտվում Եվրոպական երկրների տուրիստները: Ամսական նվազագույնը 100-110 մարդ ամրագրում է կատարում օնլայն համակարգով: ©eMedia.am
Հյուրանոցների և ավիատոմսերի առցանց ամրագրում՝ առանց տանից դուրս գալու > www.aviatomser.net