Ալթայի երկրամասի Բիյսկ քաղաքում գործում է արտ-էկո-հյուրանոց, որն ամբողջովին պատրաստվել է փայտի տեղացի վարպետների կողմից: Ընդ որում, յուրաքանչյուր այցելու, հեռանալով հյուրանոցից, կարող է իր հետ տանել իր հավանած իրերից մեկը՝ սկսած՝ փայտե լամպից, մինչև մահճակալ: Եզակի հյուրանոցը գտնվում է Բիյսկում՝ երկու անսովոր անվանումներով՝ «Ёшкин кот» և «Ёшкина кошка» սրճարանների միջև. հայտնում է Altapress.ru-ն:
Մուտքի մոտ կգործի նաև Ալթայի ավանդական հուշանվերների խանութ: Այժմ զբոսաշրջիկներին ընդունելու համար ամբողջովին պատրաստ է առաջին հարկը, երկրորդը պատրաստ կլինի մայիսի կեսին, իսկ երրորդը՝ ամռանը՝ զբոսաշրջային սեզոնի սկզբին: Ենթադրվում է, որ այս էկո-հյուրանոցը մեծ ճանաչում կունենա զբոսաշրջիկների շրջանում. գրում է Rosmebel.com-ը: Շրջանի հյուրերի քանակը տարեցտարի ավելանում է: