Նորվեգիա. Նորվեգացի տղամարդիկ ամենասրտակերն են Եվրոպայում

Meetic ամուսնական գործակալոււթյունը հարցում է անցկացրել պարզելու համար, թե որ ազգության տղամարդիկ են համարվում Եվրոպայում  ամենասրտակերները: Հարցումը ցոււյց է տվել, որ կրքոտ իսպանացիները և իտալացիները իրենց տեղը զիջել են նորվեգացիներին:

Holiday romance

Նորվեգացիների 74%-ը խոստովանել է, որ արձակուրդային սիրավեպ է ունեցել հանգստի ընթացքում այն դեպքում, որ իսպանացիների 65% -ը և  իտալացիների 61%-ն են կարողացել գրավել կանանց ուշադրությունը արձակուրդների ընթացքում: Meetic կայքի ներկայացուցիչ Մարիա Գարայը նշում է, որ կանանց գրավելու համար պետք է ունենելա հումորի մեծ զգացում:

Holiday romance

Գուցե դա է պատճառը, որ գերմանացի տղամարդիկ կանանց շրջանում հաջողություն չեն վայելում: Նրանց միայն 27%-ն է արձակուրդային սիրավեպ ունեցել: Ամեն դեպքում, ինչպես նշում է The Local-ը, արձակուրդային սիրավեպերի մեծամասնությունը մինչև աշուն է տևում, դրանց միայն 13%-ն է հասնում վեց ամսվա և 11%-ը՝ տևում մոտ մեկ տարի:

You might also like