2015 թվականի նոյեմբերի 5 -ին ճապոնական մայրաքաղաքում կհայտնվի բնակության անսովոր, բյուջետային տարբերակ։ Հյուրերը կարող են մնալ համարներում, որոնք ավելի շատ հիշեցնում են գրադարանի կամ գրքի կրպակի։
Book & Bed՝ «Գիրք և մահճակալ» հոսթելը, կհայտնվի Տոկիոյի աղմկոտ Տոսիմա թաղամասում, որն հայտնի է իր բարերով և առևտրի կենտրոններով։ Հյուրանոցի հյուրերը կարող են հանգստանալ լռության մեջ իրենց մահճակալներին, որոնք կտեղակայվեն անմիջապես գրքերի դարակներում։
Հյուրերը կարող են հոսթելում գտնել գրքեր ամենատարբեր ժանրերի և լեզուներով․ ներկայումս սենյակներում առկա են շուրջ 2 հազար գիրք։ Մեկ գիշերվա արժեքը Book & Bed-ում գրքասերներին կարժենա նվազագույնը 32 USD դոլար։