Հոնկոնգի բորտուղեկցորդուհիները կտիրապետեն նաև մարտարվեստին

Hong Kong Airlines ավիաընկերության անձնակազմին կսովորեցնեն տիրապետել Վին Չուն (wing chun) մարտարվեստին: Ամբողջ սպասարկող անձնակազմը պետք է անցնի երեք ժամանոց Վին Չունի կուրս` մինչև թռիչքը, նշում են Hong Kong Airlines-ի ներկայացուցիչները:

Wingchun - Hongkong Airlines

Ղեկավարությունը մանրամասնում է, որ ուսուցումն ուղղված է անձնակազմի ներքին բալանսի և հիմնական ուժերի կարգուկանոնի լավացմանը, որն այնքան անհրաժեշտ է դաժան աշխատանքի համար, ինչպես նաև մարտարվեստին տիրապետելը թույլ կտա անձնակազմին լուծել ցանկացած հնարավոր խնդիր թռիչքների ընթացքում:

Տեղեկություն. Վին Չունի հիմքում ընկած է չինական մարտարվեստի և ինքնապաշտպանական հարվածների հնարքների մեթոդները մոտ տարածության մարտերի ժամանակ:

You might also like