Euromonitor-ը ներկայացրել է Թոփ-100 ամենահայտնի քաղաքներն աշխարհում (Top 100 City Destination), որի առաջին հորիզոնականում գտնվում է Հոնկոնգը։ Ընտրության համար հիմնական չափանիշ է դարձել զբոսաշրջիկների քանակությունը, ովքեր այցելել են այս կամ այն քաղաք 2014 թվականին։
2014 թվականին Հոնկոնգ, Euromonitor-ի տվյալների համաձայն, այցելել է 27,770 միլիոն զբոսաշրջիկ, ինչը 8,2%-ով շատ է, քան 2013 թվականին։ Դա թույլ է տվել ասիական մայրաքաղաքին զգալիորեն առաջ անցնել երկրորդ տեղում հայտնված Լոնդոնից, որտեղ այցելել է 17,383 միլիոն զբոսաշրջիկ։ Երրորդ տեղում գտնվում է ևս մեկ ասիական քաղաք՝ Սինգապուրը, որն ընդունել է 17 միլիոնից ավել զբոսաշրջիկ, 4-րդում Բանգկոկն է՝ 16,2 միլիոն զբոսաշրջիկ, իսկ հինգերորդ տեղում Փարիզն է՝ 14,98 միլիոն զբոսաշրջիկ։
Մոսկվան զբաղեցնում է ցանկի 31-րդ հորիզոնականը՝ 2014 թվականին ընդունելով շուրջ հինգ միլիոն զբոսաշրջիկի և կորցնելով 2013 թվականի զբոսաշրջահոսքի 10,5%-ը։
Այլ հոդվածներ
You might also like