Euromonitor International-ը ներկայացրել է զբոսաշրջիկների կոմից ամենաշատը այցելվող աշխարհի թոփ-100 քաղաքների ցանկը: Թոփ-3-ը չի փոփոխվել 2012 թվականից սկսած՝ Հոնգկոնգ, Սինգապուր, Բանգկոկ: Հենց այս երեք ասիական քաղաքներն են երկրորդ տարին անընդմեջ զբաղեցնում առաջին երեք հորիզոնականները:
Euromonitor International-ի վարկանիշային աղյուսակում Հոնգկոնգը զբաղեցրել է առաջին տեղը՝ շնորհիվ նրա, որ քաղաք է այցելել 25, 587 միլիոն զբոսաշրջիկ: Սինգապուր, որը զբաղեցրել է երկրորդ տեղը, այցելել է շուրջ 22,5 միլիոն զբոսաշրջիկ, իսկ Բանգկոկ՝ շուրջ 17,5 միլիոն: Լոնդոնը Թայլանդի մայրաքաղաքից հետ է մնացել 700 հազարով՝ 16.7 միլիոն, իսկ Փարիզը՝ բրիտանական մայրաքաղաից 1.5 միլիոնով՝ 15,2 միլիոն զբոսաշրջիկ: