Հոնգկոնգը աշխարհի ամենապայծառ քաղաքներից մեկն է: Քաղաքի գիշերային երկինքը լուսավորված է 1000 անգամ ավելի վառ, քան աշխարհի մեկ այլ վայրում: Հոնգկոնգի համալսարանի հետազոտությունները ցույց են տվել, որ Ցիմ Շա Ցույի առևտրային շրջանի լուսավորության մակարդակը 1200 անգամ բարձր է, քան միջազգային ստանդարտի գիշերային երկինքը: 7 միլիոն բնակչություն ունեցող քաղաքը, որը ունի բարձրահարկ երկնաքերեր և գրասենյակներ, իրավունք չունի գերազանցել լուսավորումը:
Արդյունքում հետազոտողները նշում են, որ Հոնգկոնգի լուսավորությունը ավելի հզոր է, քան Լոնդոնինը, Սիդնեյինը, Տոկիոյինը և Շանհայինը: AFP-ի անցկացրած հարցազրույցում հետազոտության ղեկավար Ջեյսոն Պուն նշում է, որ երեկոյան Հոնկոնգում շրջագայող մարդկանց աչքերը հաճախ կուրացնում է չափազանց շատ լուսավորությունը, իսկ երբեմն էլ ավելորդ գովազդը անտեղի վատնում է էլեկտրաէներգիան: Հետազոտողները նշում են այն մասին, որ ավելորդ լուսավորումը երեկոյան ժամերին վնասում է ոչ միայն շրջակա միջավայրին, այլև մարդկանց՝ առաջացնելով գլխացավեր, անքնություն, խանգարում օրգանիզմի օրվա ռիթմը և բացասական է ազդում հորմոնների վրա: