Հոնգկոնգյան ուսանողները լուծել են ինքնաթիռներում դարակների քչության խնդիրը

Հոնգկոնգի համալսարանի ուսանողները լուծել են ինքնաթիռներում տեղի պակասության հարցը։ Նրանք հնարել են մի փոքրիկ, հատակի մեջ հավաքվող դարակ, որը գտնվում է նստարանների տակ։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ նրանց գաղափարը զբաղեցրել է առաջին հորիզոնականը Airbus’ 2017 Fly Your Ideas մրցույթում, որն անցկացվում է Թուլուզում։

Անձնական իրերի դարակը (ուսապարկերի կամ պայուսակների համար) գտնվում է առջևում գտնվող նստարանի տակ։ Ընդ որում, փակ վիճակում այն չի խանգարում ոտքերին։

Airbus-ի ներկայացուցիչը հայտարարել  է, որ մրցույթի ժյուրին ցնցված է եղել այս գյուտի պարզությամբ և արդյունավետությամբ։ Մրցույթում հաղթանակի համար խումբը ստացել է  40 հազար եվրո մրցանակ։

Փետրվարին հաղորդվեց, որ ավստրալիացի դիզայներները ստեղծել են վերարկու-ճամպրուկ, որի գրպաններում կարելի է պահել մինչև 15 կիլոգրամ կշռող իրեր։ Այն ունի  14 խորը գրպան, որտեղ, օրինակ, կարելի է պահել երկու նոութբուք,  iPad, երկու զույգ կոշիկ, ջինս, հինգ շապիկ, ջեմփեր և ֆոտոխցիկ։