Հոնգկոնգի բնակիչները սկսում են պլանավորել հանգիստը բոլորից շուտ

Agoda կայքը ներկայացրել է   Travel Smart study վերջին ուսումնասիրության արդյունքները, որը ցույց  է տվել, թե աշխարհի տարբեր երկրների բնակիչները երբ են սկսում պլանավորել իրենց հանգիստ ու ամրագրել հյուրանոցային համար։ Ամենաշուտը այդ գործին անցնում են Հոնգկոնգի բնակիչները, ովքեր հյուրանոցային համար են ամրագրում մեկնումից 42 օր առաջ։
Agoda կայքում 2015 թվականին շուրջ միլիոն ամրագրումների վերլուծությունը բացահայտել է տարբեր երկրների բնակիչների սովորությունները։ Հոնգկոնգցիները, պարզվել է, ամենահեռատեսն են աշխարհում և ամրագրում են հյուրանոցը իրենց մեկնումից վեց շաբաթ առաջ, բայց երկրորդ տեղը զբաղեցրած ազգերը նրանցից շատ հետ չեն մնում։ Թայվանի, Ավստրալիայի և Ռուսաստանի  բնակիչները  սկսում են ամրագրել հյուրանոցը 40 օր առաջ։
Ինչ վերաբերվում է ցանկի հակառակ կողմին, ապա ամենաուշը համար ամրագրում են ԱՄԷ-ի և Ինդոնեզիայի բնակիչները, ովքեր սկսում են մտածել բնակության վայրի մասին մեկնումից 12 և  15 օր առաջ՝ համապատասխանաբար։
Միջինում աշխարհում զբոսաշրջիկները հյուրանոցում տեղ են զբաղեցնում ուղևորությունից 24 օր առաջ։
Թոփ-5 ազգերը, որոնք տեղ են ամրագրում նախապես․
1. Հոնգկոնգցիներ— 42 օր
2-4.Ռուսներ— 40 օր
2-4. Ավստրալիացիներ— 40 օր
2-4.Թայվանցիներ — 40 օր
5. Շվեդներ — 38 օր
Թոփ-5 ազգերը, որոնք վերջին պահին են թողնում հյուրանոցի ամրագրումը․
1. Արաբական Էմիրությունների բնակիչները— 12 օր
2. Ինդոնեզացիները— 15 օր
3. Սաուդեցիները — 17 օր
4. Վիետնամցիները— 18 օր
5. Հնդիկները—  20 օր

You might also like