2012 թվականին Նոր տարին արևելյան օրացույցով կնշվի հունվարի 17-ից փետրվարի 6-ը: Տոնակատարության հիմնական միջոցառումը հունվարի 23-ի գիշերը Հոնգկոնգում կայանալիք շքերթն է: Երթի գլխավոր մասնակիցը կդառնա գալիք տարվա սիմվոլը` Սև, Ջրային Վիշապը: Ինչպես նաև` հունվարի 23-ից փետրվարի 6-ը Lam Tsuen շրջանում կանցկացվի ցանկությունների փառատոն: Այցելուները կարող են ցանկություններ պահել և թողնել դրանք նարնջի ծառին կամ բաց թողնեն հատուկ լողավազանում` թղթե փարոսի տեսքով:
Բացի այդ, ինչպես հաղորդում է Հոնգկոնգի տուրիզմի գծով ղեկավարությունը, հունվարի 24-ից փետրվարի 6-ը Lam Tsuen հրապարակում տեղի կունենա չինական վիշապե նավակների ցուցահանդես: Իսկ նախատոնական շաբաթ և կիրակի օրերին առավոտյան տոնավաճառում ցանկացողները կարող են ձեռք բերել տեղական տնտեսություններում աճեցրած սնունդ:
2011 թվականին առաջին անգամ Հոնգկանգ են այցելել ավելի քան 40 միլիոն հյուրեր: