Հոնգկոնգում հիմնված Equal Opportunities Commission-ը հարցում է անցկացրել Hong Kong Flight Attendants Alliance-ի (HKFAA) 9000 բորտուղեկցորդների և բորտուղեկցորդուհիների շրջանում, որոնցից շատերը աշխատում են Cathay Pacific Airways-ում, Dragonair-ում, British Airways-ում և United Airlines-ում: Հարցվածների 27%-ը բողոքել է ուղևորների ոտնձգություններից: Շուրջ 47%-ը հայտարարել է, որ ականատես է եղել կամ կոլեգաներից լսել է ուղևորների անպարկեշտ պահվածքի մասին: Շատ դեպքերում ուղևորները փորձում են դիպչել, համբուրել կամ կմճտել: Բացի այդ, ուղևորները բացահայտ կատակներ են անում, առաջարկում ժամադրվել կամ անպարկեշտ ու պոռնոգրաֆիկ նյութեր ցուցադրում: 9000 հարցվածների, որոնցից 86%-ը կին են, 59%-ը դժգոհել է ուղևորների ոտնձգություններից, իսկ 41%-ը` աշխատակիցների անպարկեշտությունից. նշում է CNN-ը: