Բարսելոնում զբոսաշրջիկները կարող են մասնակցել էքսկուրսիաների, որտեղ ուցեկցորդի դերում հանդես կգան քաղաքի անտուները: Դա հնարավորություն կտա կատալոնիայի մայրաքաղաքը դիտարկել անսովոր տեսանկյունից: Երթուղու կազմակերպիչը Բարսելոնում բնակվող բրիտանացի Լիզա Գրեյսն է, ով որպես օրինակ վերցրել է Մեծ Բրիտանիայի Hidden City Tours (Շրջագայություններ թաքնված քաղաքով) ընկերության փորձը:
Առաջին երկու ուղեկցորդները գտնվել են կատալոնիական բարեգործական կազմակերպությունների օգնությամբ: Նրանցից մեկը 45-ամյա նախկին քիմիկոս Խուան Կարլոսն է, ով 15 տարի առաջ կորցրել է աշխատանքը և ուրիշը չի գտել, իսկ մյուսը 62-ամյա ազատ նկարիչ Ֆրանցիսկոն է: Ժամուկեսանոց ուղևորության արժեքը 10 եվրո է: Էքսկուրսիան անցկացվում է իսպաներեն լեզվով, իսկ անհրաժեշտության դեպքում Լիզա Գրեյսը հանդես կգա անգլերենի թարգմանչի դերում: Առաջին տուրը կանցկացվի հոկտեմբերի 10-ին: Հետագայում աշխատակազմը կընդլայնվի: