Մեծ Բրիտանիա. Վինի Թուխի «տունը» դրվել է վաճառքի

Մեծ Բրիտանիայում վաճառքի է հանվել տուն, որտեղ ավելի քան 30 տարի ապրել է Միլըն ընտանիքը և, որտեղ «ծնվել է » հայտնի Վինի Թուխի կերպարը: Քոթչֆորդ Ֆարմ  (Cotchford Farm) անունը կրող առանձնատունը, որը տեղակայված է Սուսսեկս դքսության Էշդաուն Ֆորեսթ  (Ashdown Forest) կոչվող վայրում, կառուցվել է 16-րդ  դարում: Ալան Ալեքսանդր Միլընի ընտանիքը այստեղ է տեղափոխվել 1925  թվականին: Այստեղ իր մանկությունն է անցկացրել գրողի որդին` Քրիստոֆեր Ռոբին Միլընը, ով հանդիսացել է Վինի Թուխի մասին պատմող պատմությունների հավաքածուի տղայի նախատիպը: Իսկ հենց ինքը` փափուկ արջուկը, իր անվանոմը ստացել է Քրիստոֆեր Ռոբինի իրական խաղալիքներից մեկի անունից:

Վեց ննջարաններով տունը գտնվում է  3.6 հա տարածք ունեցող հողամասի վրա: Այգում տեղադրված է Քրիստոֆեր Ռոբինի արձանը, ինչպես նաև` արևային ժամացույցներ Վինի Թուխի, Խոզուկի, Վագրի, Իա-իա-ի, Նապաստակի և Բվի պատկերներով, որոնք պատրաստվել են  Ալան Ալեքսանդրի կնոջ` Դորոթի Միլընի պատվերով: Այս անշարժ գույքի գինը կազմում է երկու միլիոն ֆունտ ստերլինգ  (շուրջ 3.2 միլիոն դոլար):  Գործակալները նշում են, որ տունը 40 տարվա ընթացքում առաջին անգամ է վաճառքի հանվել: 1968  թվականին  Քոթչֆորդ Ֆարմը գնել է The Rolling Stones խմբի հիմնադիրներից մեկը` Բրայան Ջոնսը: Մեկ տարի անց երաժիշտը մահացել է այս կալվածքում:

You might also like