Ջեյմի Օլիվերի ռեստորանների ցանցը այլևս չի սահմանափակվում ցամաքով: Արդեն այս ամռանը Jamie’s Italian ռեստորանը կսկսի գործել Quantum of the Seas նավի վրա, որը Նյու Յորքից գնում է Լոնդոն:
Իսկ հաջորդ տարի նախատեսվում է բացել մի քանի հաստատություններ հայտնի ուղղությունների բրիտանական նավերում: Royal Caribbean ընկերությունը, որի հետ համագործակցում է Ջեյմին, կիսում է նրա ձգտումը դեպի առողջ և գեղեցիկ սնունդը և հաճույքով կփոխարինի ձանձրալի ուտեստները իտալական խոհանոցի շքեղ տնական ուտեստներով:
Ծովային ճանապարհորդությունը կվերածվի հիշարժան խոհարարական փորձի, որը անպայման կգնահատեն քմահաճ փոքրիկների ծնողները: 4 երեխաների հայր Ջեյմի Օլիվերը խոստանում է, որ իր ուտեստներից հետո ցանկացած երեխա կսկսի սիրել տնական ուտետները: