Ճանապարհորդել Լուսնի վրա և իրականցնել մանկության երազանքը արդեն լիովին հնարավոր է: Փորձառու ճանապարհորդները կարող են այցելված վայրերի իրենց ցուցակում ավելացնել ևս մեկ յուրօրինակ երթուղի և դա` շնորհիվ բրիտանական մի ընկերության: 500.000 մղոն հեռավորությամբ առաջին ճանապարհորդությունը հնարավոր կլինի իրականացնել 2015 թվականին:
Մեն կղզում տեղակայված Excalibur Almaz մասնավոր տիեզերական ընկերությունը հայտարարել է, որ պատրաստ է սկսել մեկ հոգու համար 100 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ տոմսերի վաճառքը: Առաջարկվում է Երկիր-Լուսին երթուղին իրականացնել խորհրդային երկու կայանների օգնությամբ, որոնք կվերանորոգվեն` երկար թռիչք կատարելու համար նախատեսված պահանջներին համապատասխան: Խցիկում կտեղավորվեն երեք մարդ, ովքեր երկրից կտեղափոխվեն ուղեծիր և հակառակը. հայտնում է Daily Mail-ը: