Հանգիստ նրանց համար, ովքեր պատրաստ են զոհել հարմարավետությունը դեպի օվկիանոս բացվող հրաշալի տեսարանի համար
Հիանալի Լուե կղզին (Ile Louet) գտնվում է Ֆրանսիայի արևմտյան Բրետանիի Մորլե ծովածոցում և առաջարկում իդեալական, խաղաղ հանգիստ նրանց համար, ովքեր մեկուսացում են ցանկանում։ 10 հանգստացողներից բաղկացած խումբը կարող է վայելել օվկիանոսի հրաշալի տեսարանները՝ կղզու համար ծիծաղելի գնով՝օրական երկու հոգու համար 200 եվրոյով։
Հյուրերին կառաջարկեն գիշերել տնակում, որտեղ բնակվել են փարոսի պահակները։ Լքված ունեցվածքը վերանորոգվել է 2004 թվականին՝ որպես հանգստի տուն։ Շենքը չունի բարձրտեխնոլոգիական սարքավորումներ, բայց դա լիովին փոխհատուցվում է դեպի ծովածոցը բացվող հրաշալի տեսարաններով։
Ցնցող մայրամուտները տեսնելու համար հյուրերը պետք է զոհեն հարմարավետությունը։ Այստեղ չկա տաք ջուր, իսկ գիշերները զուգարան գնալու համար պետք է փողոց դուրս գալ։ Լոգասենյակի համար կա առանձին շինություն։ Փարոսով կղզին այնքան հայտնի է, որ 2015 թվականի համար արդեն ամբողջությամբ ամրագրված է։