Holiday Inn հյուրանոցային ապրանքանիշը, որը պատկանում է InterContinental Hotels Group-ին, աշնանը կնշի իր 60- ամյակը և այդ առթիվ պատրաստվում է իր հաճախորդներին նվիրել ադամանդներ: Holiday Inn հյուրանոցում հյուրընկալած մի քանի երջանիկներ հոկտեմբերի 1-7-ը իրենց համարներում կգտնեն ոչ միայն ավանդական տոնական շոկոլադ. հայտնում է հյուրանոցային ցանցի մամուլի ծառայությունը: Այդ օրերին հյուրերին կնվիրեն մեկ կարատից ավել քաշով ադամանդ:
Թանկարժեք նվեր-անակնկալները կթաքցնեն Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Հոլանդիայի և Թուրքիայի հյուրանոցների որոշ համարների բարձերի տակ: Holiday Inn-ը «ադամանդե» համարները կընտրի պատահականության սկզբունքով: Նրանք, ովքեր ուզում են իրենց բախտը փորձել, պետք է համար ամրագրեն հյուրանոցային ցանցի վերոնշյալ երկրներից մեկի հյուրանոցում: