Արագ սննդի Denny’s ռեստորանային ցանցի ավելի քան 1600 մասնաճյուղերը, որոնք գործում են ողջ աշխարհով մեկ, այցելուներին կառաջարկեն հոբբիթների ճաշացանկը: Նոր ճաշատեսակները այդ հաստատություններում կհայտնվեն ռեժիսիոր Պիտեր Ջեկսոնի Տոլկիենայի սագայի հիման վրա նկարահանած «Հոբբիթ. Անսպասելի ճանապարհորդություն» եռապատման էկրան բարձրանալու առթիվ: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ ճաշացանկը կանվանվի «Հոբբիթների երկրորդ նախաճաշ» (համաձայն հեղինակի՝ այդ կերպարները նախընտրում են ուտել օրը վեց անգամ):
Ճաշացանկի մեջ մտնում են «Կոմսության երշիկը», «Հոբբիթների սաղավարտը» հավաքածուն, «Թզուկների ճաշը մանանեխով համեմված հնդկահավով», «Հատապտուղներով Բիլբո սմուզին», «Հենդալֆ Հոբբլ Մելտ» սենդվիչը, «Հոբբիթների բերքը» կարկանդակը, «Հոբբիթների Նորա» նախաճաշը, «Խարույկ անապատային ավազների վրա» կաթնային կոկտեյլը, «Միայնակ լեռան գանձերը» տոստերը, «Դարչնագույն ռադագաստա բլիթներ» աղանդերը և «Մատանի» բուրգերը:
Այլ հոդվածներ
Թեմատիկ մենյուն, որի հովանավորը կդառնա Warner Bros. կինոստուդիան, կհայտնվի Denny’s ռեստորաններում նոյեմբերի 6-ից: «Հոբբիթ. Անսպասելի ճանապարհորդություն» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի վերջին Նոր Զելանդիայում: Ինչպես արդեն հայտնել են՝ երկրի մայրաքաղաք Վելլինգտոնը ժամանակավորապես կանվանվի The Middle of Middle-Earth («Մերձավոր երկրի մեջտեղը»), իսկ Նոր Զելանդիայի իշխանությունները կթողարկեն հատուկ «հոբբիթներ» մետաղադրամներ:
You might also like