Հնդկաստանի որոշ քաղաքացիներ ՀՀ մուտքի վիզա կկարողանան ստանալ նաև սահմանային անցակետերում

Հնդկաստանի այն քաղաքացիները, որոնք ունեն կացության կարգավիճակ Արաբական Միացյալ Էմիրություններում, Բահրեյնի Թագավորությունում, Կատարի Պետությունում, Քուվեյթի Պետությունում և Օմանի Սուլթանությունում, Հայաստան մուտքի վիզա կարող են ստանալ նաև ՀՀ սահմանային անցման կետերում: Այդ մասին որոշումը հաստատվեց կառավարության նիստում, որը ներկայացրեց Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նախագծի ընդունումը պայմանավորված է Պարսից Ծոցի տարածաշրջանից (բացառությամբ Սաուդյան Արաբիայի) դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքը խթանելու անհրաժեշտությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նալբանդյանը:

Հաշվի առնելով, որ այդ երկրների քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա կարող են ստանալ ՀՀ սահմանային անցակետերում, ինչպես նաև այն, որ այդ երկրներում զգալի թվով բնակվում են Հնդկաստանի քաղաքացիներ, անհրաժեշտություն է առաջացել դյուրացնել վերջիններիս մուտքը Հայաստան՝ ՀՀ սահմանային անցակետերում ՀՀ մուտքի վիզա ստանալու հնարավորություն ընձեռելու միջոցով:

Աղբյուրը` ArmenPress

You might also like