Հիտլերի սիրելի հյուրանոցը գնել է արաբական մի ընկերություն

Վիեննայում գտնվող  Hotel Imperial հյուրանոցը, որն անվանում են Ադոլֆ Հիտլերի սիրելի հյուրանոցը, փոխել է սեփականատերերին։ Այդ մասին հաղորդվում է գնորդ ընկերության՝ Al Habtoor Group-ի կայքում։ Արաբական ընկերությունը ձեռք է բերել այն  78,8 միլիոն դոլարով  Starwood Hotels & Resorts Worldwide-ից։

Ընկերության ղեկավար Խալաֆ Ահման Ալ Հաբտուրը  (Khalaf Ahmad Al Habtoor) նշել է, որ այդպիսով ընկերության հյուրանոցների թիվը ԱՄԷ տարածքից դուրս հասել է յոթի։ «Ես ուրախ եմ մեր պորտֆելում ավելացնել նման պատմական հյուրանոց։ Այն քաղաքի ամենահայտնի ճարտարապետական հուշարձաններից մեկն»,-նշել է Ալ Հաբտուրը։Hotel ImperialՆշվում է նաև, որ հյուրանոցը կպահպանի  Luxury Collection բրենդը։ Բացի այդ, առաջիկա չորս տարվա ընթացքում հյուրանոցի բոլոր 138  համարները կվերանորոգվեն։

Վիեննայի ամենահեղինակավոր փողոցներից մեկին՝ Կերնտներշտրասեին մոտ գտվող հյուրանոցը  գործում է  1873 թվականից։ Bloomberg-ի տվյաներով՝ Հիտլերն այստեղ ունեցել է մշտական համար։ Այսօր հյուրանոցում կանգ են առնում այնպիսի հայտնի աստղեր, ինչպիսիք են՝ Մադոննան և Միք Ջագերը։ Hotel Imperial

You might also like