Գերմանական թանգարանը մտադիր է վերանորոգել բունկերը, որտեղ Ադոլֆ Հիտլերը անցկացրել է վերջին օրերը Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ: «Մենք գտնվում ենք պլանավորման փուլում, ճարտարապետները աշխատում են դրա վրա», – հայտարարել է Բեռլինի Գերմանական թանգարանի տնօրեն Ինգո Մերսմանը: Նրա խոսքերով՝ բունկերի մոդելը նախատեսվում է բացել 2015 թվականի ամռանը Օբերխաուզեն քաղաքի պատմական թանգարանում: Մասնավորապես, վերականգնվի 5 սենյակ, որտեղ ապրել է հենց ինքը՝ Հիտլերը, ինչպես նաև՝ այն տարածքը, որտեղ ապրել և աշխատել են նրա անձնական քարտուղարը, գլխավոր գրասենյակի բժիշկը և ռադիո օպերատորները. հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Դա կլինի կրթական փորձ ընտանիքների և դպրոցականների համար, ովքեր կարող են տեսնել, թե ինչպես է դա եղել իրականում. բունկերի փոքրիկ համարները և խոնավությունը», -ասել է Մերսմանը: