Անվտանգության աշխատակիցը` Հիտլերի մոմե արձանին պահապան

Բրիտանական մայրաքաղաքում գտնվող մոմե արձաններով հայտնի Մադամ Տյուսոյի թանգարանի ղեկավարությունը ստիպված է եղել հատուկ անվտանգության աշխատող վարձել Ադոլֆ Հիտլերի մոմե արձանի համար: Փաստն այն է, որ վերջին ժամանակներում ավելի ու ավելի այցելուներ են փորձում նացիստական ողջույն տալ ֆյուրերի արձանի կողքը:


Ինչպես հայտնում է zman.com-ը`  իսրայելացի մի ընտանիք, որը այցելել է թանգարան անցյալ ամիս, եղել է այդ վիրավորական գործողության ականատեսը և նույն րոպեին բողոք է ներկայացրել թանգարանի ադմինիստրացիային: Զբոսաշրջիների խոսքերով այցելուները ոչ միայն ողջունել են Հիտլերին այլ նաև լուսանկարվել են այդ ձևով: «Իմ պապիկը եղել է ճամբարում, և իր ամբողջ ընտանիքը սպանվել է այնտեղ: Դա շատ անձնական է մեզ համար »,- բացատրել են իրենց բողոքը իսրայելացիները:


Ավելին, բրիտանական Սիոնիստական Ֆեդերացիայի առաջնորդները դիմել են թանգարանի ղեկավարությանը խնդրանքով փոխել Հիտլերի դեմքի արտահայտությունը, մասնավորապես, որպեսզի նա ավելի խղճուկ և ճնշված լինի, հայտնում է aen.ru-ն : Մամլո խոսնակը բացատրեց, որ ֆյուրերի հետ լուսանկարվելու ցանկությունը` ձեռքը նացիստական ողջույնի տեսքով, բառացիորեն թելադրված է հերոսական դիրքով և դեմքի արտահայտությամբ :


«Խնդիրը այն չէ, որ Հիտլերը դրված է, բացատրում է կազմակերպությունը: Բայց նրա կերպարը պետք է ներկայացվի այլ տեսքով: Կամ, թող նրան տեղադրեն այնպես, որ մարդիկ չկարողանան լուսանկարվել նրա կողքին»:

You might also like