Հելսինկիի պատմական կղզին հասանելի է դարձել զբոսաշրջիկների համար

Հելսինկիի հյուրերին մայիսի 17 -ից այցելությունների համար հասանելի կլինի Լոննա  (Lonnan saari) փոքրիկ կղզին, որն ունի ընդամենը 150 մետր լայնություն: Այն գտնվում է Սուոմենլիննա բերդի մոտ՝ ափից մեկուկես կիլոմետր հեռավորության վրա:

Lonnan saari

Լոննա կղզին հայտնի է նրանով, որ հենց այնտեղ է տեղի ունեցել  1808-1809 թվականների ռուս-շվեդական (Ֆինլանդական պատերազմի) պատերազմի դադարեցման բանակցությունների վերջին փուլը, այդ պատճառով այն նաև կոչում են Բանակցային: 1830  թվականից այնտեղ պահել են վառոդ, իսկ 1880-ին որոշում է կայացվել այն դարձնել ծովային ականների հավաքման և պահպանման տարածք:

Lonnan saari

Այժմ կղզին դուրս է եկել Ֆինլանդիայի պաշտպանության նախարարության օբյեկտների շարքից, և քաղաքապետարանը այն բնակելի և հանգստի վայր է դարձրել Հելսինկիի բնակիչների համար: Այնտեղ կարելի է հասնել JT-Line ծովային տրամվայով, որը ամռանը կաշխատի ամեն ժամը մեկ:

You might also like