Լոնդոնի պատմական թաղամասը կվերանա հինգ տարուց

Լոնդոնյան հայտնի Չայնա թաունը կարող է վերանալ 5 տարուց։ Փորձագետները եկել են այս երզրակացության՝ հիմնվելով Վեստ-էնդ թաղամասի վարձավճարների մշտական աճի վրա, որը աստիճանաբար դուրս է մղում ասիական ռեստորաններին։

Chinatown

Չայնա թաուն փողոցը, որը գտնվում է Սոհոյի և Լեստեր-սքուերի միջև, մեծ ժողովրդականություն էր վայելում ինչպես տեղաբնակների շրջանում, այնպես էլ՝ զբոսաշրջիկների,  անցած դարի 50-ական թվականներից սկսած։ Ռեստորաններից մեկի սեփականատերը, ով Հոնգկոնգից Լոնդոն է եկել 50-ականներին, բողոքել է, որ հաստատության տարեկան վարձավճարը աճել է  66 հազար GBP մինչև  245 հազար  GBP։

Chinatown

Վարձավճարի աճով պայմանավորված՝ շատ ասիական հաստատություններ արդեն փակել են իրենց դռները։ Եթե այդ տենդենցը պահպանվի, Մառախլապատ Ալբիոնի մայրաքաղաքը կարող է կորցնել իր տեսարժան վայրերից մեկը առաջիկա մի քանի տարվա ընթացքում։

You might also like