Չինացի զբոսաշրջիկը Քենիայում զոհվել է գետաձիու հարձակումից: Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 21-ին շրջաններից մեկում` Նայվաշա լճի մոտ՝ Նայրոբիից 90 կմ հեռավորության վրա: Կինը, որը եկել էր Շանհայից, միացել է զբոսաշրջիկների խմբին և գնացել է լճով հիանալու:
Երեկոյան ռեստորանից հյուրանոց գնալու ճանապարհին նրա վրա հարձակվել է գետաձին. հայտնում է Ինտերֆաքսը: Զբոսաշրջիկին տարել են հիվանդանոց, սակայն այնտեղ նա մահացել է արյան կորստից: Iol.co.za-ի տվյալներով` չինուհին փորձել է լուսանկարել գետաձիու ընտանիքին, սակայն մայր գետաձին սպառնալիք է նկատել իր ձագուկների հանդեպ և հարձակվել է հետաքրքրասեր զբոսաշրջիկի վրա:
Զբոսայգու ներկայացուցիչները ստիպված են եղել կրակել ագրեսիվ կենդանուն, քանի որ հարձակումը տեղի է ունեցել հետիոտնային արահետի մոտակայքում: Հակառակ դեպքում՝ կարող էին շատ ուրիշները ևս վնասվել: