Բլուր, որը հայտնի է իր երկար անվանումով

Այս բլրի անվան հայերեն տարբերակում կա 82 տառ, անգլերեն տարբերակում՝ Taumatawhakatangihangakoauauotamateaturipukakapikimaungahoronukupokaiwhenuakitanatahu, դրանք ավելի շատ են՝ 85: Տաումատաուակատանգիանգակոաուաուոտամատեատուրիպուկակապիկիմաունգահորոնուկուպոկանուենուակիտանատահուն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես աշխարհագրական օբյեկտ, որն ունի ամենաերկար անվանումը:

 Taumatawhakatangihangakoauauotamateaturipukakapikimaungahoronukupokaiwhenuakitanatahu

Լեզուն չկոտրելու և ուղեղը չծանրաբեռնելու համար տեղաբնակները բլուրը պարզապես անվանում են Տաիմատա: Այս բլրի բարձրությունը 305 մետր է: Այն գտնվում է Խաղաղ օվկիանոսի ափին՝ Հյուսիսային կղզում՝ Պորանգահաու քաղաքի մոտ: Բայց համաշխարհային ճանաչում այս բլրին բերել է, իհարկե, նրա երկար անվանումը:

 Taumatawhakatangihangakoauauotamateaturipukakapikimaungahoronukupokaiwhenuakitanatahu

Տաումատաուակատանգիանգակոաուաուոտամատեատուրիպուկակապիկիմաունգահորոնուկուպոկանուենուակիտանատահու անվանումը մաորի լեզվից թարգմանաբար նշանակում է. «Բլրի գագաթ, որի վրա բարձրացել է Տամատեան՝ մարդ, ով ունեցել է մեծ ծնկներ, երկրներ է  ուսումնասիրել, լեռներ նվաճել և ֆլեյտա նվագել հարազատ մարդկանց համար»:

 Taumatawhakatangihangakoauauotamateaturipukakapikimaungahoronukupokaiwhenuakitanatahu Taumatawhakatangihangakoauauotamateaturipukakapikimaungahoronukupokaiwhenuakitanatahu

You might also like