Զբոսանք ապակե «Գլուխկոտրուկի» վրայով

Ամերիկացի նկարիչ և քանդակագործ Ռոբերտ Մորիսը վերջերս ներկայացրել է ֆանտաստիկ Ապակե Լաբիրինթոս: Ինստալացիան հայտնվել է Կանզաս Սիթիի Նելսոն-Ատկինսի անվան Գեղարվեստի թանգարանում:

Robert Morriss. Glass labyrinth

Լաբիրինթոսը ունի եռանկյունի ձև և ամբողջովին հագեցած է հսկայական ապակիներով, որոնց հաստությունը  2,5 սմ է: Վերևից պատերը ծածկված են   բրոնզե ծածկույթով, իսկ հատակը՝ ամուր բետոնե ծածկույթով: Բարձրությունը կազմում է ավելի քան երկու մետր:

Robert Morriss. Glass labyrinth

Այցելուների առջև դրված նպատակը կենտրոն հասնելն է, որպեսզի հետո  եռանկյունաձև «գլուխկոտրուկից» գտնեն դուրս գալու ճիշտ ուղին:

Robert Morriss. Glass labyrinth

Զբոսանքի ընթացքում այցելուները կարող են տեսնել միմյանց և շրջապատող լանդշաֆտը: Սակայն, չնայած ապակե պատնեշներին, լաբիրինթոսը ոչ մի բանով չի զիջում  քարի և այլ ոչ թափանցիկ նյութերից պատրաստված լաբիրինթոսներից: 

You might also like