Ճանապարհները, ինչպես մարդիկ, ամենուրեք տարբեր են: Նրանք ունակ են շատ բան պատմել նրանց մասին, ովքեր կառուցել են, այն վայրերի մասին, որոնցով անցնում են: Ճանապարհները կապում են քաղաքակրթությունները և մշակույթները, ինչպես մետաքսի մեծ ճանապարհը, որը դարերով ծառայել է որպես արևմուտքի և ալևելքի միջմշակութային կապող օղակ: ճանապարհներն իրենց մեջ պահում են ամբողջ ժամանակաշրջաններ, ինչպես Ապպիական ճանապարհը Հռոմում, որն հիշում է վաղեմի լեգեոներների ծանր քայլլերը… [National Geographic]
Ճանապարհներն, անկասկած, ունեն իրենց ռոմանտիկան, բայց պետք չէ մոռանալ նաև հակառակ կողմի մասին. ճանապարհները նաև վտանգավոր են, նույնիսկ` գերժամանակակիցները: Հիշենք ոչ վաղ անցյալում աշխարհի ինժեներական հսկա կառույցում` Լա-Մանշի թունելում տեղի ունեցած հրդեհը:
Ամենից դժբվարանցանելի ճանապարհներն Ասիայում են` լեռնային ռելյեֆներով տեղանքներում, ինչպես օրինակ Պեկին-Լհասա մայրուղին, որն անցնում է տիբեթյան բարձրալեռնային տարածքներով: Միայն վերջերս այստեղ կառուցված երկաթուղին ճանապարհորդներին տվեց այլընտրանքային հնարավորություն` ուղևորվել մահացու վտանգավոր ճանապարհերով, կամ անվտանգ գնացքով:
Աշխարհի ամենավտանգավոր ճանապարհը համարվում է բոլիվիական Անդերում գտնվող Յունգաս նահանգի ճանապարհը, որն հաճախ նաև անվանում են «մահվան ճանապարհ»: Ճանապարհը վայրէջք է կատարում 3600 մետր վար և անցնում 800 մետրանոց անդուննդի կողքով, գումարած անվերջ հասարակածային հեղեղները և հոծ մառախուղները: Ըստ վիճակագրության, տարեկան այնտեղ մահանում են մոտ 200 մարդիկ:
Քաղաք Բերձոր, Արցախ (Berdzor town, Artsakh – Nagorno Karabakh) – Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղի: Հայաստանի Հանրապետության և Արցախն կապող ամենակարևոր ավտոմայրուղին անցնում է բարձրալեռնային գոտիներով: Մայրուղին ներառում է ավելի քան 150 շրջադարձեր, որի միջնամասում էլ տեղակայված է Բերձոր քաղաքը: Քաղաքի մեկ ծայրը մյուսի համեմատ տարբերությունը կազմում է 350 մետր:
Թիբեթի ճանապարհներին, Չինաստան (Tibet, China. The highway to Everest): Վերջին լեռնանցքը մինչև Էվերեստ, բարձրությունը` 5300 մետր ծովի մակարդակից: Իրական օձակերպ` 48 շրջադարձ: Միայն վերջերս այս գլխապտույտ ճանապարհներին տեղադրվեցին ճամփեզրային պատնեշները, և այժմ զառիթափով բայրէջքը դարձել է փոքր ինչ անվտանգ: Լավ եղանակին այստեղ տեսանելի են Հիմալայների գագաթները:
Ռուսաստան, Կարելիա – Սլովեցկայա արգելապատնեշ (Sloveckaya damb, Russia, Karelia): Քարերից կազմված ճանապարհը, որը միացնում է մեծ Սլովեցկայա կղզին Մուկսալմի կղզու հետ, կառուցել են երկու դար առաջ եկեղեցականները: Թե որքան աշխատուժ է օգտագործվել, անհայտ է (որոշ քարեր կշռում են մի քանի տոննաներ): Այս ամենով հանդերձ, արգելապատնեշի կառուցման համար կիրառվել են բարձր ինժեներական տեխնոլոգիաներ. ջրի տակ արված են կամարներ, այս պատճառով պատնեշային ճանապարհի համար վտանգ չեն ներկայացնում մակընթացությունն ու տեղատվությունը:
Թայլանդ, Բանգկոկ (Thailand, Bangkok city highways): Թայլանդի մայրաքաղաքի բազմաթիվ գերժամանակակից մագիստրալային ճանապարհներից մեկը: Այս զարգացող երկրի ավտոմայրուղիները, որոնք հագեցած են ժամանակակից վերջին տեխնիկական պահանջներով, տպավորիչ են: Այս ճանապարհներին հոսքը տեղի է ունենում non-stop ռեժիմում` հիշեցնելով գիշերային գիգանտ բազմագույն գետի:
ԱՄՆ, Կոլորադո նահանգ, մեծ ավազալուրները (Colorado, USA – Big sand dunes): Ավազի հսկայական զանգվածներ մինչև 200 մետր բարձրությամբ, որոնք փոխում են իրենց գծագրերը աչքի առաջ:
Ռուսաստան, Կոլայի թերակղզու ափը (Kola peninsula’s beach, Russia): Ընդհանուր ձգվածությունը` 500 կմ, մեծ մասը գտնվում է հասարակածային շրջագծից հյուսիս: Տեղի լանդշաֆտը աննկարագրելի գեղեցիկ է, չնայած այն բանին, որ այստեղ շատ են ճահիճները և աղուտները: Այս ճանապարհը տանում է Կրուգլայա բլուր:
Չինաստան, Տիբեթ, Ջոմոլունգմա պարկը (Tibet, The Jomolungma park). Ճանապարհը տանում է դեպի Էվերեստ, անցնում է մոտ 5000 մետր բարձրությամբ: Տիբեթցիները` ըստ ավանդույթների, գունավոր դրոշակատիպ կտորներով և աղոթքներով զարդարում են ամենանշանակալից վայրերը: Յուրաքանչյուր աղոթքին համապատասխանում է հատուկ գույն:
Հնդկական Օվկիանոս, Ռեյունիոն (Reunion island, Indian Ocean): Ճանապարհ, որը տանում է դեպի Պիթոն-դե-լա-Ֆուրնեզ հրաբուխը (ծովի մակարդակից 3069 մետր բարձրության վրա): Անհասկանալի է, թե այս բարձրության վրա ինչպես են տեղափոխել ծանր տեխնիկա և հարմարանքներ` ճանապարհի շինարարության համար: Այս ճանապահը բավական վտանգավոր է, ամբողջովին օձակերպներ են` 180 աստիճանի շրջադարձերով: Բացի այդ, այստեղ կլոր տարի ճանապարհը սահուն է` շատ տեղումների պատճառով:
Կանադա, Ջասփեր ազգային պարկ (Jasper national park, Canada): ընդգրկված է UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցուցակում որպես մոլորակի սակավաթիվ կուսական անկյուններից մեկը, որն հարկավոր է պահպանել սերունդների համար: Հնագույն սառցադաշտերի, լճերի և սաղաթախիտ անռատների մեջ միայն այս մի ճանապարհն է քաղաքակրթության մասին հիշեցնում:
TravelNews.am / նյութում օգտագործված են նաև տեղեկություններ National Geographic աշխարհագրական հանդեսից: