Անգլիական փոքրիկ Հայ Ուայքոմբ քաղաքում (High Wycombe) 1678թ.-ին առաջին անգամ տեղի է ունցել քաղաքապետի հասարակական կշռման միջոցառումը:
Տեղաբննակները դժգոհ էին այն բանից, որ քաղաքային իշխանավորները, գալով ղեկավարման, ինչպես մեկ մարդ սկսում էին գիրանալ: Քաղաքաբնակները դա կապում էին քաղաքապետի և նրա օգնականների` քաղաքային բյուջեից շորթումների հետ, որի հետևանքով էլ, լավ կյանքից ելնելով, նրանք սկսում էին գիրանալ: Նրանք պահանջեցին անցկացնել քաղաքապետի մարդաշատ կշռում քաղաքային հրապարակում, որպեսզի հավաստիանան, որ նրա քաշը համապատասխանում է նորմերին:
Ժամանակի ընթացքում այս միջոցառումը դարձել է ավանդույթ, և մինչ այսօր քաղաքում քաղաքապետերին պաշտոնավարման սկզբում և վերջում կշռում են: Այն բանից հետո, երբ կշռումն ավարտվում է, մունետիկը գոռում է «ավելին չէ~»: Այն դեպքում, եթե քաղաքապետին հաջողվել է ավելացնել քաշը, ապա մունետիկը կարող է գոռալ ինչ մտքով կանցնի: