Ամեն մի ժամանակաշրջան թելադրում է իր պայմանները: Տարեցտարի փոխվում են մարդկանց հետաքրքրությունները, արտադրության ոլորտները, աշխատանքային պայմանները: Տուրիզմը ներկայիս զարգացող, և ընդ որում, շատ արագ զարգացող տնտեսական ոլորտներից մեկն է, որն առկա զարգացման դինամիկան պահելով` առաջիկա տարիներին վստահորեն կգրավի իրեն վերապահված որոշիչ տեղը հայաստանյան տնտեսական համակարգում: Եվ գաղտնիք չէ, որ այն բավականին շահութաբեր բիզնեսի ոլորտ է. շահութաբեր` թե ձեռներեցության առումով, և թե պետական եկամուտների կտրվածքով: Սակայն գոյություն ունի մեկ պարզ ու անհերքելի պահանջ. Այն պետք է լինի ճիշտ կազմակերպված և չվնասի իրեն «սնող աղբյուրին»` հայրենի բնությանը:
Այսօր Հայաստանը, որպես զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող երկիր, տուրիզմի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների և այս ոլորտին առնչվող` օրենսդրական դաշտի կատարելագործման հետ մեկտեղ կարիք ունի նաև իրենց ոլորտում բանիմաց մասնագետների, այդ թվում նաև պրոֆեսիոնալ գիդ-էքսկուրսավարների, որոնք կիրթ և յուրօրինակ ձևով կներկայացնեն մեր երկիրը օտարերկրյա զբոսաշրջիկներին:
“Regent” կրթախորհրդատվական կենտրոնը մեկն է այն սակավաթիվ հաստատություններից, որը կազմակերպում է պրոֆեսիոնալ գիդ-էքսկուրսավարների մասնագիտացված ուսուցում` լրացնելու այդ բացը` շեշտը դնելով ոչ միայն որակյալ կրթության, այլ նաև իրենց մասնագիտության հանդեպ պատասխանատվության բարձր զգացումի և օտարերկրյա զբոսաշրջիկներին մեր երկրի դարավոր մշակույթին ու պատմությանը ճիշտ և յուրօրինակ ձևով հաղորդակից դարձնելու վրա: Ուսուցումը ներառում է թե´ տեսական, և թե´ գործնական պարապմունքներ, իսկ նախագծում ընդգրկված են ոլորտի լավագույն մասնագետները:
Regent Կրթախորհրդատվական Կենտրոնի կոնտակտային տվյալներն են`
Երեւան 0001, Վազգեն Սարգսյան 26/3, 301 գրասենյակ
Հեռ. (010) 525-447, 055-555-001, 055-111-039
www.regent.am | info@regent.am
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
[Պրոմո-հոդվածների հրապարակում TravelNews.am և EnjoyArmenia.com կայքերում] – Ամենաարդյունավետ պրոմո տարբերակը ինտերնետում: Մանրամասները՝ www.travelnews.am/advertise