Չինական Higer բրենդի տուրիստական ավտոբուսների տուրիստական մոդելները մեծ անուն են հանել զբոսաշրջային աշխարհում: Higer 6129-ը 2012-ին թողարկված Higer-ի վերջին մոդելներից է, որի փոքր տեսակն է Higer 6928-ը: Չինական ավտոբուսաշինական ընկերությունը վերջերս մուտք է գործել նաև ռուսական շուկա, որտեղ «Русбизнесавто» ընկերությունը վերջերս Կոլոմնայում տեղի ունեցած «Ավտոբուսների աշխարհ» ցուցահանդեսին ներկայացրել է այն ռուսական սպառողներին:
Higer 6928
Higer 6928 մոդելը թույլ է տալիս 35 տուրիստների հարմարավետ տեղավորվել և մեկնել ուղևորության: Նոր ավտոբուսի երկարությունն է 9.2 մ, այն փոքր ինչ մեծ է իր նախորդ սերնդի մոդելից, որը սակայն թույլ է տվել մեծացնել նստարանների միջև հեռավորությունը և հեշտացնել վայրեջքի և մեկնման գործընթացները:
Higer 6129 Ավտոբուսը հագեցած է EURO-4 շարժիչով, պնևմատիկ կախոցքով, 47 կամ 49 նստատեղերով, սան հանգույցով, մինի-բուֆետով և սառնարանով: