«Թաքնված գանձ». Սևանա լիճը հայտնվել է Եվրոպայում ամենահիասքանչ և ամենամատչելի հանգստավայրերի ցանկում
Mastercard միջազգային վճարային համակարգը հրապարակել է Եվրոպայի ամենաքիչ հայտնի և, միևնույն ժամանակ, մատչելի ճանապարհորդական ուղղությունները, որոնցում ընդգրկվել է նաև Սևանա լիճը:
Ինչպես գրում է Business Insider-ը, ցանկը մեծ օգնություն կլինի նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց ամառային հանգստի ժամանակ խուսափել մարդկանց մեծ կուտակումներից:
44 թոփ թաքնված գանձերի ցանկը կազմվել է՝ օգտագործելով տեղի ճանապարհորդական բլոգերների և զբոսաշրջային փորձագետների տեղեկությունները, ինչպես նաև Mastercard-ի տվյալները: Վայրերը դասակարգվել են՝ ըստ գեղեցկության, մարդաշատության, գնի, հարմարավետության և քարտի վճարման ընդունման հնարավորությունների:
Կայքը գրում է, որ ցանկը ներկայացնում է բազմաթիվ վայրեր, որ կարելի է հայտնաբերել և ուղևորվել այնտեղ՝ առանց «բանկ թալանելու»՝ Պորտուգալիայի Ազորյան կղզիներից մինչև Մոնտենեգրոյի (Չեռնոգորիա) Պերաստ ծովափնյա քաղաքը:
Business Insider-ը ներկայացրել է Mastercard-ի համաձայն Եվրոպայում ամենամատչելի թաքնված գանձերից 19-ը՝ 17-րդ տեղում ներկայացնելով Սևանա լիճը:
Armenia was the first nation declared Christian in 301, no wonder that
the country looks like a rather intriguing outdoor museum of monasteries.
The Sevanavank monastery is a must-visit, offering amazing views of the
beautiful Lake Sevan, one of the largest high-altitude freshwater lakes in
the world.
Despite its beauty, tourism in Armenia is not highly developed,
and prices remain low. A meal out will cost approx. €10, and accommodation
still remains under €20.
Հաշվի առնելով այն, որ Հայաստանն առաջին երկիրն է, որ ընդունել է քրիստոնեությունը, զարմանալի չէ, որ երկիրը վանքերի բացօթյա թանգարան ասես լինի, ասված է ցանկում: Mastercard-ը խորհուրդ է տալիս այցելել Սևանավանք, որից «հիանալի տեսարան է բացվում դեպի աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկը՝ գեղեցիկ Սևանա լիճը»: Ինչպես նշվում է MasterCard-ի ցանկում, չնայած իր գեղեցկությանը՝ Հայաստանում զբոսաշրջությունն այնքան էլ զարգացած չէ, և գները ցածր են մնում: Աղբյուրը՝ ԹԵՐԹ.am