Ահա, թե ինչպիսին է Դուբայի մետրոպոլիտենը. ֆոտո-շարք

09.09.09 խորհրդանշական ամսաթվի ժամը ինն անց ինը րոպեին  Mall of the Emirates խոշորագույն առևտրի կենտրոնի մոտ գտնվող կայարանում Դուբայի շեյխ Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մահմուդը հանդիսավոր կերպով բացեց Դուբայի մետրոպոլիտենը: Այն ամենաերկար, լիովին ավտոմատացված երկաթուղային համակարգն է աշխարհում, առաջին մետրոպոլիտենը Պարսից ծոցի տարածաշրջանում:

Գնացքների մեկնման ընդմիջումը միջինում կազմում է  5-7 րոպե:  Այդ մասին տեղեկացնում է ինֆորմացիոն ցուցապաստառը, որի վրա երևում է, թե քանի րոպեից կժամանի գնացքը: Կայարանները հայտարարվում է արաբերեն և անգլերեն   լեզուներով, ինչպես նաև` գնացքի վագոններում առկա լուսադիոդային էկրանի վազող տողի օգնությամբ:

Դուբայի մետրոպոլիտենի առաջին գծում աշխատում են մոտ 500 հարմարավետ, գեղեցիկ ու գունավոր ավտոբուս: 42 նոր երթուղայինները ապահովում են ուղևորների փոխադրումը  մետրոյի կայարանների և նրա հարակից տարածքների միջև:

Մետրոյի հինգ վագոնները կապակցված են միմյանց և ազատ կարելի է շրջել ողջ գնացքով: Թեև, առաջին վագոնը ոչ բոլորի համար է: Դրա առաջին մասը իրենից ներկայացնում է «ոսկե դասի»  սրահ` հարմարավետ նստարաններով և քիչ ուղևորներով (ոսկե տոմսը սովորական տոմսից կրկնակի թանկ  արժե), մյուս մասը նախատեսված է բացառապես կանանց  (նրանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով նախընտրում են երթևեկել մենակ) և  երեխաների համար: 5 տարեկանից փոքր և 90 սմ-ից ցածրահասակ երեխաների ուղևորությունը անվճար է:

Ամենամեծ հետաքրքրությունը վարորդի բացակայությունն է: Էլեկտագնացքները վերահսկվում են հեռակա` համակարգչի օգնությամբ: Ճակատային ապակու մոտ միշտ կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր հիանում են գեղեցիկ տեսարանով:

Լուսանկարելու համար լավագույն վայրը վերջին վագոնն է:

Նախագծային կարողություններն են` 5 վագոն, 643 մարդ, առավելագույն արագությունը` 110 կմ/ժ:

Ի դեպ, Դուբայի մետրոյում արգելվում է ուտել և խմել ինչպես վագոնների մեջ, այնպես էլ` կայարաններում: Արգելվում է նաև քնել, ծխել, տեղափոխել կենդանիների, հեծանիվներ և ալկոհոային խմիչքներ: Ստոպ-ազդանշանի անհարկի օգտագործումը կարժենա 570 դոլար տուգանք:

Ակնկալվում է, որ առաջին էտապում մետրոյի ծառայությունից կօգտվեն քաղաքի բնակչության 30%-ից ոչ պակաս:

Դուբայի մետրոյի ուղևորները կարող են թողնել իրենց մեքենաները անվճար կայանատեղիում:

Կայարաններից որևէ մեկը Ձեր խանութի կամ բանկի անունով անվանակոչելու համար անհրաժեշտ է վճարել մեկ միլիոն դոլար և ավելի:

Այժմ գործում է  47 հետիոտնային անցում, որոնցից 20 անցնում է Էմիրությունների ամենաբանուկ մայրուղիով:

Ստորգետնյա կայարանի ծառայողական տարածքը:

Ֆինքսում ենք տեսախցիկը ու առաջ: Ոչ մի ֆոտոշոփի ծրագիր այստեղ անհրաժեշտ չէ:

Հանդիպակած գնացքն ու հենասյունը: Ահա, թե ինչպիսին է Դուբայի մետրոպոլիտենը:

 

 

 

You might also like