Հելսինկիի կենդանաբանական այգին դռները կբացի անվճար այցելությունների համար

Հոկտեմբերի 4-ին` Կենդանիների պաշպանության միջազգային օրը, Հելսինկիի Korkeasaari կենդանաբանական այգին ավանդույթի համաձայն անցկացնում է Բաց դռների օր: Այցելել այստեղ կարելի է անվճար: Այն բաց կլինի մինչև 18:00-ն: Սովորաբար, ձմռան շրջանում` հոկտեմբերից մարտ, համալիրը աշխատում է մինչև 16:00-ն:

 Korkeasaari

Տոնի առթիվ ժամը 10:30-ից  16:00-ն հնարավոր կլինի հետևել տարբեր կենդանիների կերակրմանը, այդ թվում` ամուրյան վագրերի, սպիտակ ընձառյուծների, վայրի, մոնղոլյան ձիերի և այլ կենդանիների. հայտնում է  heslinki.ru պորտալը: Ֆինլանդիայի մայրաքաղաքի  կենդանաբանակն այգին ամենահներից մեկն է Եվրոպայում: Կենդանիները այստեղ պահվում են առավելագույնս բնական պայմաններում, համալիրի բնակիչները ապրում են բաց բներում և ձմռանը, և ամռանը:

 Korkeasaari

Այգին շատ սիրված է բնակիչների և զբոսաշրջիկների կողմից: Այնտեղ կարելի է հասնել մեքենայով, ավտոբուսով կամ մետրոյով: Սովորական օրերին տոմսի արժեքը 10  եվրո է մեծահասակների համար, 7 եվրո` ուսանողների  և տարեցների համար, 5 եվրո` 6-ից  17 տարեկանների համար, իսկ ավելի փոքր երեխաների համար` անվճար:

You might also like