Հելսինկիի հոբելյանական օրը գուրմանների սիրելի տոն կարող է դառնալ

Այս տարի Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկին մեծ հանդիսավորությամբ կնշի քաղաքային ստատուս ստանալու 200-ամյակը: Տոնական միջոցառումներին մասնակցություն կունենան քաղաքի ռեստորանները, որոնք իրենց այցելուներին կմատուցեն յուրահատուկ ճաշացանկային ճանապարհորոդություն:

HelsinkiMenu ակցիայի շրջանակներում, որը նվիրված է քաղաքի 200-ամյակին, քաղաքի 16 հնագույն ռեստորանները հյուրերին կառաջարկեն պատմա-մշակութային դելիկատեսներ, նշվում է Fontanka.fi կայքում:

Արխիվային փաստաթղթերի միջոցով հավաքվել են ամենահետաքրքիր ճաշատեսակների բաղադրատոմսերը: Բադ՝ արոսենու պտուղներով, կամ գետային խեցգետնի սոուս, որը կառաջարկի Sundmans Krog ռեստորանը 1817թ. մոնյուով:

HelsinkiMenu ակցիայի մասնակից ռեստորանների թվում են Fly Inn Restaurant Deli, Baker’s, Carelia, Graniittilinna, Grotesk, Havis, Kellarikrouvi & Fabian, Kuu, KuuKuu, Lasipalatsi, Macu, Nokka и Seurasaari բազմամյա փորձ և պատմություն ունեցող ռեստորանները: Ծրագրի ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ պաշտոնական կայքում՝ www.helsinki200.fi:

You might also like